ՊՈԼԻ-ՍԵՐՎ ՍՊԸ
Մարդու երևակայությունը սահմաններ չունի, իսկ այն անսահման ենք դարձնում ինքներս: Ինտերիեր և դիզայն, ներդաշնակություն, համեմված գեղեցիկի ու կատարյալի միաձուլմամբ, որոնք ծնունդ են առել ամենանրբաճաշակ ու վառ երևակայության տեր մարդկանց կողմից: Փորձելով համատեղել ոճը պահանջարկի հետ` աշխատում ենք մեր սպառողին ներկայացնել որակյալ և էկոլոգիապես մաքուր արտադրանք, որն էլ արդեն մեծ ուշադրության է արժանացել մեր բազմաթիվ սպառողների կողմից և իր ուրույն տեղը գրավել հայկական շուկայում: Իսկ դրա ապացույցը օրեցoր աճող պահանջարկն է մեր արտադրանքի նկատմամբ և վստահությունը` ուղղված մեր ընկերությանը:
Իհարկե ողջունում ենք այս փաստը և մեր ընկերության կողմից խորին շնորհակալություն հայտնում բոլորին, ովքեր ցուցաբերում են ու կցուցաբերեն վստահություն և որպես գործընկեր կընտրեն մեր ընկերությունը: Ձեր պահանջկոտությունը կօգնի մեզ հասնելու լավագույն արդյունքների: Հուսով ենք, որ նաև առաջիկայում կուրախացնենք մեր պատվիրատուներին անընդհատ աճող, բարձրորակ, նոր տեսականիով:/p>
«Պոլի-Սերվ» ՍՊԸ ստեղծվել է 2001 թվականին: Ընկերությունը զբաղվում է պլաստմասսե գծամետրային պրոֆիլների արտադրությամբ, որոնք օգտագործվում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքների և վերանորոգման համար (евроремонт): Չնայած կարճ աշխատանքային գործունեությանը` ընկերությունը ունի արտադրանքի լայն տեսականի, որոնք մեծ պահանջարկ ունեն հանրապետությունում և հանրապետությունից դուրս:
